Բավ է պառակտվել
08-08-2016 14:57

Հոլանդացի հեծանվորդը ողնաշարի կոտրվածք է ստացել Օլիմպիադայում (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի խմբակային մրցավազքի ժամանակ հոլանդացի հեծանվորդ Աննեմիեկ վան Ֆլեուտենի` հեծանվից ընկնելու տեսանյութը:

Եզրագծից 10 կիլոմետր հեռավորության վրա հեծանվորդը չի կարողացել ճիշտ շրջանցում կատարել և մեծ արագության վրա ընկել է հեծանվից:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Աննեմիեկն ուղղակիորեն սալտո անում հեծանվի վրա և գլխով հարվածում մայթեզրին:

Մարզիկին տարել է շտապօգնության մեքենան: Արդեն հիվանդանոցում նրա մոտ ախտորոշել են ողնաշարի կոտրվածք երեք տեղից և ուղեղի ցնցում: Ավելի ուշ Աննոմիեկը մեկնաբանել է իր վայր ընկնելը Twitter սոցիալական ցանցում:

«Հիմա ես հիվանդանոցում եմ կոտրվածքներով և այլ վնասվածքներով, բայց ինձ մոտ ամեն ինչ լավ կլինի», - գրել է 33-ամյա մարզիկը: