Բավ է պառակտվել
02-09-2016 08:49

Դանիայի հավաքականի հետ Մխիթարյանի խաղալու հավանականությունը 50-50 է

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Չեխիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ, ինչի պատճառով փոխարինվել է առաջին խաղակեսում:

27-ամյա ֆուտբոլիստը Մարեկ Սուխիի հետ բախման ժամանակ Մխիթարյանը հարված է ստացել ազդրի քառագլուխ մկանին: Սեպտեմբերի 1-ին Հենրիխը վերականգնողական կուրս է անցել ու աշխատել մարզասրահում:

Սեպտեմբերի 2-ին նա կանցնի ևս մեկ ստուգում, որի արդյունքում պարզ կլինի, թե արդյոք նա կկարողանա մասնակցել ԱԱ-2018-ի ընտրական փուլում Դանիայի հետ խաղին:

Այս պահին Մխիթարյանի՝ դաշտ դուրս գալու հավանականությունը 50-50 է: