Բավ է պառակտվել
18-08-2018 11:07

ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 22-ին

Որոշվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների օրը: Կազմակսրպության պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան հայտարարություն, որտեղ ասվում է, որ գործադիր կոմիտեի նախորդ օրը կայացած հերթական նիստի ժամանակ քննարկվել և
որոշվել է արտահերթ նիստի անցկացման ժամկետը՝ ֆեդերացիա վերակազմավորման նպատակով: "Որոշում է կայացվել սեպտեմբերի 22-ին հրավիրել ՀՖՖ արտահերթ նիստ, որի ժամանակ կընտրվեն ֆեդերացիայի նախագահն ու գործկոմի անդամները",- ասվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը մեկնաբանել էր իր թեկնածությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրելու մասին խոսակցությունները՝ նշելով, որ դեմ չի մասնակցել ընտրություններին: Նրա թեկնածությունը պաշտպանել են բարձրագույն լիգայի ինն ակումբ: Ավելի վաղ ՀՖՖ ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Վանեցյանի թեկնածությունն առաջադրվելու դեպքում չի մասնակցի ընտրություններին և կոչ էր արել պաշտպանել վերջինիս թեկնածությունը;