Բավ է պառակտվել
05-02-2018 13:32

«Հայկական Զիդան». «Արսենալի» երկրպագուները հիացական խոսքեր են ուղղել Մխիթարյանին

Լոնդոնյան «Արսենալի» երկրպագուներին հիացրել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղը:

Շաբաթ օրը « Էվերտոնի»հետ հանդիպմանը Մխիթարյանը դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ:

Խաղից հետո երկրպագուները Հենրիխին ուղղված հիացմունքի խոսքեր են շռայլել:

 

@AbhishekNair18

« Մխիթարյանը կախարդ է, նա հրաշագործի գլխարկ ունի»:

 

@Femioshi1

«Անհանգստանում եմ նրա համար: Հարկավոր է սպասել, որ նրա խաղը կայունանա: Բոլորս ենք հիշում Մխիթարյանի չորս գոլային փոխանցումներն օգոստոսին»:

 

@MosesMudenda

« Նա իրավացի էր, երբ ասում էր, որ «Արսենալը» հարձակվողների թիմ է: Գրոհելու հնարավորություն տվեք Մխիթարյանին, և նա ցույց կտա իր տաղանդը:

 

@Geraldkipyego

« Բարի գալուստ «Արսենալ», որտեղ ծնվում են աստղեր:

 

@Unclek11503228

« Ինչքա՛ն լավ խաղացող ես»:

 

@OlaoluTemi

«Այս տղան սպանեց մրցակցին: Մենք ավելիին ենք սպասում քեզանից:

 

@AinaOluwatozil

« Ես «Յունայթեդի» երկրպագու եմ, բայց ուրախ եմ Մխիթարյանի համար: Նա այնտեղ է, որտեղ որ պետք է լինի»:

 

@Wayne_Writes

«Արսենալում» Օզիլն ու Մխիթարյանն են: Հազիվ թե գնդակը մեզ հասնի»:

 

@arsenal_truth_

«Հայկական Զիդան»

 

@Bob_Makaveli

«Մոուրինյոն Ֆուտբոլիստներ սպանելու իր մեթոդն ունի»:

 

@grahame_duguid

« Միկին ակումբի լեգենդը կդառնա»: