Բավ է պառակտվել
17-07-2024 18:10

Օլիմպիական կրակի փոխանցումավազքին առաջին անգամ մասնակցեց Հայաստանի մարզիկը

Հրաձգության Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանը չորեքշաբթի Վիլերս-Կոտերեց քաղաքում մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցումավազքին, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Նա դարձավ անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին մարզուհին, ով մասնակցեց օլիմպիական կրակի փոխանցումավազքին։

19-ամյա Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն։

2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կկայանան Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը խաղերին կներկայացնեն 15 մարզիկներ։