Grand Chess Tour-ի երկրորդ փուլը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասնակցությամբ մեկնարկում է հունիսի 17-ին, Լյովենում (Բելգիա): Բացի Արոնյանից, մրցաշարի մասնակիցների թվում են` Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Հոլանդիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա ), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ուեսլի Սո (Միացյալ Նահանգներ): Լյովենում մրցաշարը կտևի մինչև հունիսի 20-ը: Grand Chess Tour-ի առաջին փուլը կայացել է Փարիզում, հունիսի 9-12-ը, և ավարտվել է Նակամուրայի հաղթանակով: Փարիզյան մրցաշարի 10 մասնակիցների շարքում Արոնյանը զբաղեցրել է հինգերորդ տեղը:
Բավ է պառակտվել