Բավ է պառակտվել
21-05-2019 17:42

Ես չեմ մեկնի թիմի հետ Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակիչին․Հենրիխ Մխիթարյան

Լոնդոնյան “Արսենալի” կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը “Չելսիի” հետ։ Այս մասին հայտարարությունը տեղադրվել է ակումբի պաշտոնական կայքում։

Մխիթարյանը “Ֆեյսբուքի” իր էջում գրառում է արել այս կապակցությամբ.
Մայիսի 29-ին Բաքվում կկայանա Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը “Արսենալի” և “Չելսիի” միջև։
“Արսենալը” մանրակրկիտ ուսումնասիրել է գալիք խաղին Մխիթարյանի մասնակցության բոլոր հնարավորությունները, սակայն ֆուտբոլիստի և նրա ընտաննիքի հետ քննարկումից հետո որոշում է կայացվել, որ նա չի մեկնի Բաքու”,- ասվել է ակումբի կայքում։
Նշվել է, որ “Արսենալը” նամակ է հղել ՈՒԵՖԱ-ին իր խոր անհանգստությունն արտահայտելով այս իրավիճակի կապակցությամբ։ “Հենրիխը մեր ակումբի առանցքային խաղացողն է, ուստի սա մեծ կորուստ է։ Իրավիճակը տխուր է, քանի որ ֆուտբոլիստի կարիերայում եզրափակիչները հազվադեպ են լինում”,- վել է “Արսենաի”հայտարարությունում։
Ինքը Մխիթարյանն իրավիճակը մեկնաբանել է ֆեյսբուքի իր էջում։
“Դիտարկելով առկա բոլոր տարբերակները՝ մենք ստիպված էինք դժվարին որոշում կայացնել այն մասին, որ ես չեմ մեկնի Եվրոպա Լիգայի եզրափակչին”,-գրել է ֆուտբոլիստը։
Նա նշել է, որ այս մակարդակի խաղեր հաճախ չեն լինում ֆուտբոլիստների կյանքում։
“Ես պետք է խոստովանեմ, որ շատ եմ ցավում այն բաց թողնելու համար: Ես երկրպագելու եմ իմ խաղընկերներին: Եկեք Գավաթը տուն բերենք”, – գրել է Մխիթարյանը:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Ադրբեջանը հրաժարվում է մուտքի վիզաներ տրամադրել հայկական արմատներ ունեցող կամ հայկականին նման ազգանուններ կրող երկրպագուներին՝ անկախ եվրոպական երկրների նրանց քաղաքացիությունից։
Հայաստանի ԱԳՆ-ում այս իրավիճակը բնութագրել են որպես ռասիստական արտահայտում, նշելով, որ հայկական կողմն այս հարցը կբարձրացնի միջազգային գործընկերների առաջ։
ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ կապահովի 30-ամյա Մխիթարյանի անվտանգությունը և կաջակցի Ադրբեջան մուտք գործելու համար անհրաժեշտ վիզայի և այլ փաստաթղթերի ձևակերպման հարցում։

Նախօրեին Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թափիզադեն առաջարկել է Մխիթարյանին զանգահարել իրեն և խոստացել է երաշխավորել նրա անվտանգությունը Բաքվում գտնվելու ժամանակ։

2015 թվականին, Դորթմունդի “Բոռուսիայի” կազմում հանդես գալու ժամանակ Մխիթարյանը չի մասնակցել Եվրոպայի լիգայի արտագնա հանդիպմանը ադրբեջանական “Գաբալա” թիմի հետ (3։1) անվտանգության նկատառումներից ելնելով։

Այս մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է Եվրոպայի լիգայի 11 հանդիպման, կատարելով երեք գոլային փոխանցում և ստանալով երկու դեղին քարտ: