Բավ է պառակտվել
01-02-2021 13:04

Մեսիի հոբելյանական գոլն օգնեց “Բարսելոնա”-ին հաղթել “Ատլետիկ”-ին Իսպանիայի առաջնության խաղում

Հյուրընկալող թիմում գոլերի հեղինակ են դարձել Լիոնել Մեսին (20-րդ րոպե) և Անտուան Գրիզմանը (75-րդ րոպե)։ Հանդիպման 49-րդ րոպեին “Բարսելոնայի” պաշտպան Ժորդի Ալբան գրանցեց ավտոգոլ։ “Բարսելոնայի” կազմում հանդես գալու բոլոր մրցաշարերի արդյունքով Մեսին խփեց իր 650-րդ գոլը։

Ազգային մրցաշարում “Ատլետիկին” չի հաջողվում հաղոել “Բարսելոնային” սկսած 2019թ․ օգոտոսի 16-ից” Հունվարի 17-ինթիմերը հանդիպեցին Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում, խասը Բարսելոնաում ավարտվեց 3։2 հաշվով հոգուտ հյուրերի։

2020 թվականի դեկտեմբերի 5-ից “Բարսելոնան” պարտություն չի կրել Իսպանիայի առաջնության 10 հանդիպումներում (երեք ոչ-ոքի, յոթ հաղթանակ): 21 խաղից հետո թիմը 40 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ “Աթլետիկը” 24 միավորով 11-րդն է: 22-րդ տուրում Բարսելոնան փետրվարի 7-ին կխաղա «Բետիսի» հետ, իսկ “Աթլետիկը” նույն օրը կհյուրընկալի “Վալենսիային”: