Բավ է պառակտվել
16-09-2022 22:01

Հայ պատանի շախմատիստուհին վաղաժամ դարձավ աշխարհի չեմպիոն

Հայ պատանի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ դարձավ մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Վերջին՝ 10-րդ տուրից առաջ Մկրտչյանը վաստակեց 10 միավոր և ժամանակից շուտ ճանաչվեց աղջիկների առաջնության հաղթող։

Նա Տիգրան Պետրոսյանի անվ․ Շախմատի տան սան է, նրա մարզիչը Հայաստանի կանանց ազգային հավաքականի մարզիչ Զավեն Անդրեասյանն է։

Հայաստանի ներկայացուցիչներից մրցանակային տեղերի են հավակնում Մամիկոն Ղարիբյանը (առաջնության ավարտից մեկ տուր առաջ կիսում է 2-4-րդ տեղերը) և Էմին Օհանյանը (կիսում է 3-5-րդ տեղերը)։ Երկուսն էլ հանդես են գալիս մինչև 18 տարեկանների կատեգորիայում:

Մինչև 14, 16 և 18 տարեկան պատանիների և աղջիկների համար շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռումինիայի Մամայա քաղաքում սեպտեմբերի 6-ից 16-ը։