Բավ է պառակտվել
13-07-2016 07:47

Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների ազգային թիմը դուրս եկավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի եզրափակիչ, հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից:

Կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը մրցում էր Մալթայի թիմի հետ: Առաջին երկու քառորդներից հետո Վահագն Հարությունյանի սաները հաղթում էին 26:15 հաշվով: Հաջորդ երկու քառորդներից հետո հավաքականը պահպանեց առավելությունը և ի վերջո հաղթեց 59:42 հաշվով:

Եզրափակչում Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստան-Անդորրա զույգի հաղթողի հետ: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին: