Բավ է պառակտվել
02-07-2016 09:07

Յուրա Մովսիսյանը` MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Յուրա Մովսիսյանը, որը ձմռանից հանդես է գալիս MLS-ը ներկայացնող «Ռեալ Սոլթ-Լեյք» ակումբում, քվեարկության արդյունքում ճանաչվել է լիգայի՝ հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստը: Այս մասին հայտնում է MLS-ի մամուլի ծառայությունը: Հարցման արդյունքում 28-ամյա հայ ֆուտբոլիստի օգտին քվեարկել է երկրպագուների 36.77 տոկոսը: Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Մովսիսյանը շրջանցել է «Նյու-Յորք Սիթիի» կիսապաշտպան Ջեք Հարիսոնին, որը ստացել է ձայների 14.76 տոկոսը:

Հունիսին Մովսիսյանը մասնակցել է 3 հանդիպման՝ յուրաքանչյուրում խփելով մեկական գոլ և օգնելով ՌՍԼ-ին տանել երկու հաղթանակ և մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի: Ընդհանուր առմամբ, MLS-ի շարունակվող մրցաշրջանում Մովսիսյանը մասնակցել է 15 հանդիպման՝ աչքի ընկնելով ընդամենը 6 անգամ: