Բավ է պառակտվել
14-06-2022 10:00

Հայաստանում կկայանա լեգենդների հանդիպումը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի ղեկավարների մասնակցությամբ

Հունիսի 15-ին կկայանա աշխարհահռչակ ֆուտբոլիստների ցուցադրական հանդիպումը՝ նվիրված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) 30-ամյակին։

ՀՖՖ-ի մամլո ծառայությունից հայտնում են, որ 20x40 փոքր խաղադաշտում կայանալիք ցուցադրական հանդիպմանը կմասնակցեն Ֆերնանդո Իերոն, Դևիդ Ջեյմսը, Կախա Քալաձեն, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլոք:

Հանդիպմանը կմասնակցեն նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայկական և վրացական ֆուտբոլի լեգենդները հունիսի 16-ին հրաժեշտի խաղ կանցկացվեն Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։