Բավ է պառակտվել
12-09-2022 18:54

Զախարյանն ու Սպերցյանը՝ ՌՊԼ-ի ամենաթանկ խաղացողների եռյակում

Transfermarkt հեղինակավոր սպորտային պորտալը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խաղացողների տրանսֆերային արժեքը։

Առավել «թանկացած» ֆուտբոլիստների եռյակում տեղ են զբաղեցրել «Դինամո»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Լոկոմոտիվ»-ի հարձակվող Ուիլսոն Իսիդորը, հայտնում է sports.ru-ն։

Նրանցից յուրաքանչյուրի շուկայական արժեքն ավելացել է 3 միլիոն եվրոյով։ Ներկայումս Զախարյանի տրանսֆերը գնահատվում է 15 միլիոն եվրո, Սպերցյանինը՝ 9 միլիոն եվրո, Իսիդորինը՝ 6 միլիոն եվրո։
2 միլիոն եվրոյով թանկացել են «Զենիթի» կիսապաշտպան Կլաուդինյոն, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Խորխե Կարասկալը և «Դինամոյի» պաշտպան Նիկոլյա Մարիչալը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ամենաթանկ խաղացողների լավագույն հնգյակում շարունակում են մնալ միայն «Զենիթի» ներկայացուցիչները՝ Մալկոմը (22 միլիոն եվրո), Վիլմար Բարիոսը (20 միլիոն եվրո), Վենդելը (19 միլիոն եվրո), Կլաուդինյոն (18 միլիոն եվրո) և Դուգլաս Սանտոսը (16 միլիոն եվրո):