Բավ է պառակտվել
20-08-2016 10:35

Օլիմպիական խաղերի փակման արարողությունը բրազիլիական կառնավալի կնմանվի

Օգոստոսի 21-ին կայանալիք  31-րդ ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությունը հանդիսատեսին անմոռանալի տեսարան է  խոստանում: 2016 թ. օլիմպիական խաղերի փակման  հանդիսավոր արարողությունը նման կլինի բրազիլական կարնավալի: Այս մասին հայտարարել է  առաջիկա արարողության ռեժիսոր Լեանդրո Կաետանոն. «Չեմ ընկնի տխրության և նոստալգիայի գիրկը: Ամենակարևորը տոնակատարությունն է, կնշենք օլիմպիական խաղերի արդյունքները, և կներկայացնենք բրազիլական մշակույթը: 3000 կամավորներ և 200 պրոֆեսիոնալ դերասաններ կլինեն: Արարողությունն ավելի բրազիլիական կլինի, ցնցող, դա Բրազիլիայի մշակույթի առումով ճանաչողական կլինի: Ամենակարևորը բոլորը կզգան  ուրախության ալիքը: Այս արարողությունը կարելի է համեմատել կառնավալի հետ», - ասել է Կաետանոն լրագրողներին: