Բավ է պառակտվել
09-12-2016 11:15

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Զարյայի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են «Զարյայի» հետ խաղի լավագույն խաղացողը, նշվում է ակումբի Facebook–յան էջում։

Եվրոպա լիգայի ընտրական փուլի վերջին տուրում Մխիթարյանը 48–րդ րոպեին բացեց խաղի հաշիվը` խփելով իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ հանդիպման ավարտից երկու րոպե առաջ Զլատան Իբրահիմովիչը կրկնապատկեց հաշիվը, ինչի արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 0։2 հաշվով։

«Նա այսօր հանդիպման լավագույն խաղացողն է այն բանից հետո, երբ խփեց իր առաջին գոլը «Յունայթեդում»», – նշել են գրառման հեղինակները։