Բավ է պառակտվել
01-02-2017 13:24

« Մարսյալն ամեն ինչ արեց, որ պահեստայինների թվում հայտնվի: Ուզում եք, որ Մխիթարյանի՞ն հեռացնեմ». Ժոզե Մոուրինյու

 

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է մանկունիանցիների մեկնարկային կազմում՝ հարձակվող Անթոնի Մարսիալի հեռանկարների հվերաբերյալ իր կարծիքով:
«Մարսիալը բավականաչափ բան է արել՝ պահեստայինների թվում հայտնվելու համար, նա իրեն պետք է դաշտում նույն դիրքին հավակնող խաղացողներից ավելի լավ դրսևորի:
Նրա դիրքը մեր ակումբում այնպիսիներից է, որտեղ մենք շատ տարբերակներ ունենք: Ուզում եք հեռացնե՞մ Մխիթարյանին, Անգլիայի գավաթում « Ուիգանայի» դեմ խաղում (4:0) նրա՝ լավագույն խաղացող ճանաչվելուց հետո՞, կամ նրա ցուցադրած խաղից հետո՞: Ես չեմ կարող դա անել:
Ես փորձում եմ ազնիվ լինել բոլոր խաղացողների հետ: Մխիթարհանը հիանալի է խաղում, նա դուրս կգա «Հալլ»ի դեմ խաղին: Դա պարզ է»,- ընդգծել է Մոուրինյուն:
Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»- «Հալլ» խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանյան ժամանակով ժամը 24:00-ին: