Բավ է պառակտվել
05-09-2018 12:49

Ժոզե Մոուրինյուն մեկ տարվա բանտարկության է համաձայնվել հարկերը չվճարելու համար

Անգլիական “Մանչեսթր Յունայթեդ”-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն գործարք է կնքել Իսպանիայի հարկային մարմինների հետ և համաձայվել մեկ տարվա բանտարկության՝ հարկերը չվճարելու համար։ Նա խոստովանել է, որ խուսափել է հարկերից։

Մոուրինյուն իսպանական իշխանություններից թաքցրել է Մադրիդի “Ռեալի” մարզիչ լինելու ժամանակահատվածում ստացված եկամուտները։ Տեղեկացվում է, որ 2011 թ․մարզիչը չի վճարել 1,6 միլիոն, իսկ 2012թ՝ 1,7 միլիոն եվրո հարկ։

Հուլիսի 26-ին հայտնի էր դարձել, որ “Ռեալի” նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գարծարք է կնքել Իսպանիայի հարկային ծառայությունների հետ։ Հարձակվողն իրեն մեղավոր էր ճանաչել և երկու տարվա պայմանական ազատազրկման դատապարտվել։ Ռոնալդուից նաև պահանջվել էր 19 միլիոն եվրո տուգանք վճարել։

Մոուրինյուն “Ռեալը” մարզել է 2010-ից մինչև 2013 թ։․Մադրիդյան թիմի հետ պորտուգալացին նվաճել է Իսպանիայի առաջնության ոսկին, ազգային գավաթը և Իսպանիայի գերգավաթը։