Բավ է պառակտվել
24-10-2017 12:08

Զինեդին Զիդանը ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիչ. ՖԻՖԱ

Իր երկարատև կարիերայի ընթացքում առաջին անգամ աշխարհի լավագույն մարզիչ է ճանաչվել մադրիդյան «Ռեալ»-ին ուղղորդող Զինեդին Զիդանը:
«The Best FIFA Football Awards» մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել լոնդոնյան Palladium դահլիճում:
ՖԻՖԱ-ի վարկածով 2017թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել « Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նա այս մրցանակին է արժանանում երկրորդ անգամն անընդմեջ: Այս անգամ մրցանակը պորտուգալացուն հանձնեցին արգենտինացին Դիեգո Մարադոնան և բրազիլացի Ռոնալդոն:
Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց իր միցակիցներին՝ հարձակվողներ Լիոնել Մեսսիին (« Բարսելոնա») և Նեյմարին («Բարսելոնա/ ՊՍԺ»): Հաղթողը որոշվել է հավաքականների մարզիչների և ավագների, ինչպես նաև լրագրողների և երկրպագուների շրջանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում: Քվեարկողների չորս խմբերն էլ ունեցել են հավասար՝ 25-ական տոկոս ձայներ: Որոշվել են նաև այլ նոմինացիաների հաղթողները:
2017թ. լավագույն դարպասապահ է ճանաչվել Ջանլուիջի Բուֆֆոնը:
Ողջ աշխարհի երկրպագուների քվեարկության արդյունքում կազմվել է նաև մոլորակի խորհրդանշական հավաքականը: Դրանում ընդգրկվել են դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, պաշտպաններ Մարսելոն, Դանի Ալվեսը, Լեոնարդո Բոնուչին, Սերխիո Ռամոսը, կիսապաշտպաններ Թոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը, Անդրես Ինյեստան, հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն, Լեոնել Մեսսին և Նեյմարը:
Կանանց շրջանում տարվա լավագույն խաղացող է ճանաչվել Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Լիկե Մարտենսը: