Բավ է պառակտվել
25-12-2019 19:58

Ոսկի` արծաթի փոխարեն․ Սիմոն Մարտիրոսյանը կհռչակվի Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն

Հայտնի հայ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը կարող է ստանալ Ռիո դե Ժանեյրո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, ասել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Մարտիրոսյանը (մինչև 105 կգ) երկամարտի արդյունքով Ռիոյում դարձավ արծաթե մեդալակիր՝ զիջելով 2016 թվականի խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովին:

Նուրուդինովը չորրոդն էր Լոնդոնում, իսկ Ռիոյում չեմպիոնի տիտղոսը նվաճելը ստիպեց ՄՕԿ-ին վերանայել նրա նախորդ դոպինգ թեստերը, որոնք դրական արդյունք տվեցին, ինչի կապակցությամբ ՄՕԿ-ը որոշում կայացրեց զրկել ուզբեկ մարզիկին “ոսկուց”։

“Միջազգային ֆեդերացիան արդեն իսկ շնորհավորել է մեզ Սիմոն Մարտիրոսյանի ոսկե մեդալի համար, քանի որ 2016 խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել”,- հայտնել է Ալավերդյանը լրագրողներին, ովքեր մասնակցում էին “2019թ․ Հայաստանի լավագույն մարզիկ” տիտղոսի քվեարկությանը։

Մարզիչը նշել է, որ արդեն ստացել են ՄՕԿ-ի պաշտոնական նամակը, և, ըստ նախնական տեղեկությունների, Մարտիրոսյանը 2020թ․ կարող է ճանաչվել 2016թ․օլիմպիական չեմպիոն։

Այսպիսով, թիմային հաշվարկում Հայաստանը կունենա Ռիոյի Օլիմպիական խաղերի երկու ոսկե մեդալ․ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն այն ժամանակ նույնպես դարձել էր Օլիմպիադայի ոսկե մեդալակիր։