Բավ է պառակտվել
10-02-2021 13:54

Աբխազիան առաջարկել է Ռուսաստանին իր տարածքով երկաթուղային կապ բացել Հայաստանի հետ

Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային հայտարաությամբ, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին, ասել է Ազգային ժողովի միջազգային, միջխորհրդարանական կապերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Աստամուր Լոգուան Sputnik-ին տված հարցազրույցում։

«Նախաձեռնությունը մեր կոմիտեինն է։ Քանի որ մենք հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում և այն հակամարտությանը, որը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, և որը լուծվում է այդ ճանապարհով, մենք ողջունում ենք տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը», - հավելել է նա։
Խորհրդարանականը նշել է, որ Աբխազիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել տարածաշրջանային մեծ նախագծերին։ Ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորությունը՝ Աբխազիան չպետք է անմասն մնա դրանից, նշել է Աստամուր Լոմիան։

«Աբխազիան պետք է ապաշրջափակվի, համապատասխանաբար, մենք աշխատանք ենք տանում, որին աջակցում են մեր գործընկերները Խորհրդարանում և ԱԳՆ-ում։ Հուսով ենք, որ կհասնենք նրան, որ Աբխազիան հավասար պայմաններով կմասնակցի ծրագրին»,- ասել է պատգամավորը։

Փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում տեղի է ունեցել հանձնաժողովի ընդլայնված լսումներ՝ քննարկելու այն տարբերակները, որոնք պետք է օգտագործվեն այս հարցում հաջողության հասնելու համար:
«Լավ է, որ ապաշրջափակվում է տարածաշրջանի մի մասը, բայց ավելի լավ կլինի, եթե ապաշրջափակվի ամբողջ տարածաշրջանը, 21-րդ դարում ժամանակն է վերջ տալ մեկուսացման քաղաքականությանը, ճանաչել ժամանակակից իրողությունները և կառուցել նորմալ հարաբերություններ: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում մարդկիկ կգիտակցեն բոլոր պրողժցեսները”,- նշել է Աստամուր Լոգուան։

Հիշեցնենք, որ ունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքներով կողմերը որոշել են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը տարածաշրջանային երկրների միջև:
Ենթադրվում է, որ երկաթգիծը կանցնի արևելյան Ադրբեջանով և 1992 թվականից ի վեր Հայաստանին առաջին անգամ թույլ կտա ուղիղ գնացքներ գործարկել դեպի Ռուսաստան, ինչպես նաև մուտք ունենալ դեպի Իրան: Իր հերթին, Բաքուն, ավելի քան 30 տարվա արգելափակումից հետո, կկարողանա կապ հաստատել Հայաստանի կողմից առանձնացված էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և մուտք ունենալ դեպի Թուրքիա: