Բավ է պառակտվել
15-05-2014 10:14

ԱՄՆ-ը 103 մլրդ դոլար է ծախսել Աֆղանստանի վերականգնման համար

Այս պահի դրությամբ ԱՄՆ-ը 103 մլրդ դոլար է ծախսել Աֆղանստանի վերականգնման համար, սակայն Քաբուլի համեստ բյուջետային միջոցները դժվար թե թույլ տան նրան հետագայում ինքնուրույն շարունակել սկսված նախագծերը:

ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, կշարունակի օգնել Աֆղանստանին՝ տարեկան հատկացնելով 6-10 մլրդ դոլար: Ընթացիկ նախագծերի իրականացման համար հատկացվել է 18 մլրդ դոլար, եւ այդ փողերը մինչ այժմ չեն ծախսվել:

ԱՄՆ Աֆղանստանի վերականգնման հարցերով գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոյի խոսքով՝ Աֆղնաստանի վերականգնման նպատակով ԱՄՆ ծախսած գումարները արդեն գերազանցել են Երկրորդ աշխարահամարտից հետո Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի վերականգնման համար ամերիկյան ծախսերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քաբուլը նախկինի պես ստիպված է հույսը դնել այլ երկրների կողմից օգնությունների վրա: Ամերիկյան փորձագետները խոստովանում են, որ Աֆղանստանի համար առաջնային մարտահրավերը համատարած կոռուպցիան է բոլոր ոլորտներում: