Բավ է պառակտվել
19-12-2018 14:12

Ալեքսիս Օհանյանը արժանի է համարում Հայաստանը “Տարվա երկիր” ճանաչելը

Ամերիկացի գործարար, ամերիկյան հանրահայտ Reddit ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ոգեշնչվել է բրիտանական ազդեցիկ The Economist ամսագրի կողմից Հայաստանը “Տարվա երկիր” ճանաչելու հանգամանքով։

“Իրապես արժանի է, եղբայրներ և քույրեր։ Դուք բոլորդ դա արեցիք խաղաղ և հզոր”,- գրել նա Facebook - ի իր էջում չորեքշաբթի օրը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բրիտանական The Economist ամսագիրը ճանաչել է Հայաստանը “Տարվա երկիր”, քանի որ Հայաստանի նոր ղեկավարությանը հաջողվել է թույլ չտալ բռնություն (իշխանափոխության ժամանակ, որը երկրում անվանել են “թավշյա հեղափոխություն”՝ խմբ.)։