Բավ է պառակտվել
11-09-2014 08:15

Ըստ հարցման՝ ամերիկացիներն այժմ ահաբեկչությունից ավելի շատ են վախենում, քան սեպտեմբերի 11-ից հետո

NBC News-ի և Wall Street Journal-ի անցկացրած հարցման համաձայն, «Իսլամական պետության» կողմից ահաբեկչությունից վախեցող ամերիկացիների թիվը անցել է այն ցուցանիշից, որը գրանցվել է 2001-ի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո:  Ուսումնասիրության տվյալներով՝ ԱՄՆ-ի բնակչության 47%-ը կարծում է, որ երկիրը ահաբեկչական հարձակումներից ավելի վատ է պաշտպանված, քան մինչև 2001-ի երկվորյակ-աշտարակների հետ կատարված ողբերգական իրադարձությունները: Պարզվել է նաև, որ հարցվածների թիվը, ովքեր կարծում են, որ 2001-ի իրադարձություններից հետո Ամերիկայում կյանքն ավելի ավնտանգ է դարձել, հասել է ռեկորդային ցածր մակարդակի՝ ընդամենը 26%:Ամերիկացիների 61%-ը կարծում է, որ «Իսլամական պետության» դեմ ամերիկյան զինված ուժերի օգտագործումը բխում է երկրի շահերից: Ընդ որում, անցած տարի Ասադի ռեժիմի տապալման նպատակով Սիրիայի ամերիկյան զորքերի ներխուժմանը աջակցել էին հարցվածների 21%-ը: Հատկանշական է, որ հարցման համաձայն, Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությանը կողմ են ամերիկացիների 32%-ը, որը ռեկորդային ցածր ցուցանիշ է համարվում: