Բավ է պառակտվել
27-07-2019 11:49

89-ամյա ամերիկուհին բարձրացել է Կիլիմանջարո, իրեն վերադարձնելով աշխարհի ռեկորդը

 

ԱՄՆ բնակչուհի Էնն Լորիմորը, 89 տարեկան հասակում բարձրանալով Աֆրիկայի ամենաբարձր հրաբխային լեռ Կիլիմանջարոն՝ սահմանել է աշխարհի ռեկորդ։

Մի քանի տարի առաջ ամերիկուհին արդեն դարձել էր Կիլիմանջարոն հաղթահարած ամենատարեց կինը, սակայն ամիսներ անց այդ տիտղոսն անցել էր մեկ այլ կնոջ։ Այն բանից հետո, երբ մեկ այլ տղամարդ սահմանեց նոր ռեկորդ՝ Լորիմորը որոշեց նորից նվաճել գագաթը։

“Եղավ մի պահ, երբ ես իրոք անհանգստացած էի, որովհետև վայր ընկա՝ երբ նոր էի սկսել լեռան գագաթը բարձրանալ։ Կողքս շատ ցավում էր, և չէի կարողանում խորը շնչել։ Վախենում էի, որ եթե բավարար թթվածին չստանամ՝ չեմ կարողանա բարձրանալ”,- պատմել է կինը։

Սակայն, արդյունքում, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, և Լորիմորը վերադարձրել է իր տիտղոսը։ Նրա խոսքերով՝ իր ամբողջ ճանապարհորդությունը տևել է ինն օր։

2017թ․Նիժնի Նովգորոդի բնակիչ Զինովի Սլավինսկին 87 տարեկան հասակում նվաճել էր էլբրուսը՝ սահմանելով նոր տարիքային ռեկորդ։