բավ է պառակտվել
28-10-2020 11:59

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Քաղաքային խորհուրդն անկախության ճանաչման բանաձևն ընդունեց միաձայն հեռավար կարգով անցկացվող նիստում:

Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը: Բանաձևում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև, որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:

«Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը»,- ասված է բանաձևում:

Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին:

ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
ԱՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ
Ամերիկյան Մինեսոտա նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը
Ո՞ր երկրներում են ճանաչել Արցախի անկախությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից “Էնգել-Ռոյս” օրենքում հայամետ փոփոխությունը