Բավ է պառակտվել
09-10-2013 12:15

ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ձերբակալել են Վաշինգտոնի հանրահավաքում

Վաշինգտոնում ութ կոնգրեսականներ բերման են ենթարկվել ԱՄՆ-ում ներգաղթի բարեփոխումների կողմնակիցների անցկացրած հանրահավաքի ժամանակ: Հանրահավաքի ընթացքում ձերբակալվել է մոտ 200 մարդ: Ներգաղթի բարեփոխումների մասին նախագիծն ամերիկացի սենատորները հրապարակել էին հունվարին: Դրան աջակցել էր Սպիտակ տունը։ Այն հավանություն էր ստացել Սենատում ինչպես Օբամայի համախոհների, այնպես էլ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից: Ներկայիս տեսքով նախագծին դեմ են հանդես գալիս Ներկայացուցիչների պալատի  հանրապետականները, հաղորդում է lenta.ru-ն` վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները: Օրինագիծն ընդունելու դեպքում, 11 միլիոն մարդ ԱՄՆ-ում իր գտնվելը կարող է օրինականացնել: