Բավ է պառակտվել
01-07-2014 10:42

Իրաք են գալիս ամերիկացի ևս 300 զինծառայող

Բաղդադում ամերիկյան դեսպանատան անվտանգությունն ամրապնդելու համար, ԱՄՆ-ն Իրաք է ուղարկում ամերիկացի ևս 300 զինծառայողի, փոխանցում է ABC News-ը: «Այդ հավելյալ ուժերի ներկայությունը դեսպանատանը կօգնի հետագայում էլ իրականացնել իր դիվանագիտական առաքելությունը, ինչպես նաև կօգնի Իրաքին դիմադրել գրոհայիններին», -հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, ծովակալ Ջոն Կիրբին: