2 մեքենավար է մահացել ևս 2-ը ստացել վնասվածքներ՝ ԱՄՆ Արկանզաս նահանգում 2 բեռնատար գնացքների բախման հետևանքով: Ըստ ոստիկանության հաղորդման՝ վթարը տեղի է ունեցել Հոկսի բնակավայրի մոտակայքում, փոխանցում է Вести-ն։
Վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Իշխանությունների խնդրանքով մոտ 500 տեղացի բնակիչներ, որոնք ապրում են գնացքների բախման վայրից մոտ 3 կմ հեռավորության վրա, ժամանակավորապես լքել են իրենց տները և ետ վերադարձել կեսօրին։