Բավ է պառակտվել
08-02-2014 17:01

Անգլիայում ՛՛Աստվածաշնչյան չափերով՛՛ աղետ է. լուսանկարներ

՛՛Աղետ Աստվածաշնչյան չափերով՛՛,-Անգլիայում տիրող իրավիճակն ահա այսպես է բնութագրել կառավարության ղեկավար Քեմերոնը: Անգլիայի ու Ուելսի բազմաթիվ շրջաններում հեղեղումները և անձրևները շարունակվում են: Ավելի քան 450 շրջանում հեղեղման վտանգ է հայտարարված:

Իսկ որոշ բնակավայրեր ջրի տակ են անցել դեռևս դեկտեմբերից: Դևիդ Քեմերոնը խոստացել է հնարավորինս ամեն բան անել իրավիճակը վերահսկելու և կարգավորելու համար:
Կոմունալ ծառայությունների աշխատակիցների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 1.2 տնային տնտեսություն: Հեղեղումների դեմ պայքարում ներգրավվել է նաև բանակը: Բնակչությանը հասցվում է սննդամթերք, իսկ որոշ բնակավայրերից մարդիկ տարհանվում են: