Բավ է պառակտվել
28-03-2014 09:55

Մալազիական անհետացած ինքնաթիռը մեծ արագությամբ է ընթացել

Մալայզիական կորած Boeing օդանավի որոնման գոտին տեղափոխվել է 1000 կմ-ով՝ այն բանից հետո, երբ դրա թռիչքի վերաբերյալ նոր տվյալներ են ստացվել: Հարավչինական ծովից մինչև Մալակայի նեղուց օդանավի թռիչքը ֆիքսած ռադարների նոր տվյալների համաձայն՝ Boeing-ն ընթացել է ավելի մեծ արագությամբ, քան ընդունված էր կարծել նախկինում: Ըստ այդմ էլ՝ վերահաշվարկվել է վառելիքի ծախսը, հետևաբար նաև՝ օդում ինքնաթիռի գտնվելու ժամանակը: Նոր տվյալների հիման վրա որոշվել է օդանավը փնտրել նախկին որոնման գոտուց 1,1 հազար կմ դեպի հյուսիս-արևելք: Ավելի վաղ մի քանի օր շարունակ օդանավը որոնում էին Ավստրալիայի Փերթ քաղաքից 2,5 հազար կմ դեպի հարավ-արևմուտք: Օդանավի ինքնագիր սարքերի լիցքավորումը նախատեսված է 30 օրվա համար, ուստի, եթե մինչև ապրիլի 8-ը օդանավը չհայտնաբերվի, ապա դրանից հետո Boeing-ի «սև արկղերը» գտնելը ծայրահեղ բարդ կլինի: Հիշեցնենք, որ 239 մարդկանցով Malaysia Airlines-ի Boeing 777 օդանավն անհետացել էր մարտի 8-ի գիշերը: