Բավ է պառակտվել
31-03-2021 17:52

Ապրիլի 24-ին ընդառաջ Անկարան խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների մասին, զգուշացնելով Բայդենին

Թուրքիայի նախագահի մամլո քարտուղարը ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականին, որ Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կխանգարի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Թուրքական իշխանություններն անհանգստացած են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հնարավորությամբ։

Ըստ «Sabah» կայքի, վերջին ժամանակներս ԱՄՆ-ից եկող ազդանշաններն անհանգստություն են առաջացրել Անկարայում: Նշվում է, որ օրերս Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ: Քալընը ամերիկացի պաշտոնյանին ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները: Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ 1915թ․-ին կատարվածը ցեղասպանություն կոչելու համար իրավական հիմք չկա. դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում, որպիսիք եղել են Ռուանդայի և Սրեբրենիցայի դեպքում: Իսկ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1948թ.-ին, և, Քալընի կարծիքով չի կարող ող հետադարձ ուժ ունենալ:

Թուրք պաշտոնյան հայտարարել է նաև, որ Թուրքիան ցանանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Եվ եթե Երևանը «ճիշտ քայլեր» անի, Թուրքիան «անգամ կբացի դարպասները»։ Իսկ ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառը կիրառելը սաբոտաժի է ենթարկում տարածաշրջանում ամբողջ գործընթացը։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Հայաստանն ու ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Թուրքիան մերժում է Առաջին աշխարհամարտի ընթացքում շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և ծայրաստիճան ցավոտ է արձագանքում Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են շատ երկրներ, մասնավորապես ՝ Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Գերմանիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ գրեթե բոլոր նահանգները, ինչպես նաև Լյուքսեմբուրգի, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը և Լեհաստանի Սեյմը։