Բավ է պառակտվել
31-07-2019 11:39

Ճարտարապետները Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին տեղադրել են յուրահատուկ ճոճանակ

Սահմանի վրա ճոճանակներ տեղադրելու գաղափարը ծագել է դեռևս 2009 թ․ երկու պրոֆեսորների՝ Կալիֆոռնիայի համալսարանի ճարտարապետության պրոֆեսոր Ռոնալդ Ռայելի և Սան Խոսե նահանգում բնակվող դիզայնի դոցենտ Վիրջինիա Սան Ֆրատելլոյի մոտ։

Յուրօրինակ ատրակցիոնը հայտնվել է ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահամգի Սանդլենդ Փարք քաղաքի մոտակայքում։
Ռոնալդ Ռայելն Instagram–ի իր էջում հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ, որտեղ երևում է, որ երկու կողմում գտնվող երեխաներն անչափ ուրախացել են նման զվարճանք համար։ Իսկ ճոճանակը ցանկանում են փորձարկել նաև մեծ թվով մեծահասակներ։