Բավ է պառակտվել
31-10-2019 15:10

Հայաստանը նախաձեռնել է ստեղծել սփյուռքահայ համայնքների քարտեզ

2020 թվականից ծրագրվում է ստեղծել սփյուռքահայ բոլոր համայնքների քարտեզ, հայտնել է հինգշաբթի խորհրդարանում Հայաստանի սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

”Ընդհանուր ծրագրի իրագործումը կարժենա շուրջ 323 մլն դրամ (մոտ $680 հազ)… Այն գործարկելու համար մեզ անհրաժեշտ է 115 մլն դրամ (գրեթե $244 հազ)”,- ասել է նա խորհրդարանային մասնագիտական հանձնաժողովներում 2020 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ:
Ըստ Սինանյանի՝ ծրագիրը նպատակ ունի բացահայտել սփյուռքի կարողությունները և ապագայում դրանք օգտագործելու հնարավորությունները։

Տարբեր գնահատականներով, աշխարհում հայերի թիվը կազմում է 10-12մլն։ Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանի Հանրապետության բնակչությունը կազմում է 2,9մլն մարդ։

Հայկական առավել խոշոր օտարերկրյա համայքները գտնվում էն Ռուսաստանում (մոտ 1,7-2 մլն հայ), ԱՄՆ-ում (ավելի քան 1 մլն), Ֆրանսիայում (800 հազ), Արգենտինայում (380 հազ), ինչպես նաև Լիբանանում (նախքան ռազմական գործողությունների սկսվելն այնտեղ ապրում էր 250 հազար հայ), Սիրիայում (նախքան պատերազմը` շուրջ 100 հազար), Իրանում (80 հազ):