Բավ է պառակտվել
03-01-2019 11:55

Հայաստանը ներառվել է Forbes-ի 2019 թվականի լավագույն բյուջետային զբոսաշրջային ուղղությունների ցուցակում

Հայտնի տնտեսագիտական Forbes պարբերականը ներառել է Հայաստանը 2019 թվականի 18 լավագույն բյուջետային զբոսաշրջային ուղղությունների ցանկում։

Նշվել է, որ Կովկասի լեռներում գտնվող Հայաստանը “թաքնված մարգարիտ է”, որը մինչ այժմ չի դարձել զանգվածային զբոսաշրջության վայր։ Մինչդեռ, երկիրն ունի հարուստ պատմություն, գինեգործություն, ցնցող բնապատկերներ, հնագույն վանքեր և հրաշագեղ լեռներ։ Հայաստանի մայրաքաղաք Երևանը աշխույժ քաղաք է՝ լայն պողոտաներով, համեղ ճաշատեսակներ առաջարկող ռեստորաններով, թանգարաններով և փողոցային շուկաներով, որտեղ վաճառվում են ձեռագործ աշխատանքներ:

“Իմ հայկական արմատների շնորհիվ ես մեծացել եմ համեղ հայկական ուտելիքներով։ Իմ սիրած ազգային կերակուրներից են տոլման, խորովածը և լավաշը՝ տեղական պանիրներով: Գինու սիրահարների համար Հայաստանը նռից (Հայաստանի ազգային խորհրդանիշ), մոշից և բալից պատրաստված տեսականին համտեսելու կատարյալ վայր է”, - պատմել է հոդվածի հեղինակը:

Մայրաքաղաքից դուրս գեղատեսիլ բնություն է: Կարելի է այցելել աշխարհի ամենահին՝ Արենու գինու գործարանը, զարմանահրաշ վանքեր կամ Էջմիածնի հնագույն տաճարը: