Բավ է պառակտվել
15-07-2019 17:00

Հայաստանն ընդգրկված է աշխարհի ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում

Հայաստանն ընդգրկված է բնակչույթան մեկ շնչի հաշվով ամենից շատ աղբ արտադրող երկրների ցանկում։

Ըստ Tempo գործակալության ուսումնասիրությունների, առաջին տեղում է Կանադան, երկրորդ տեղում՝ Բուլղարիան, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է ԱՄՆ-ն, հայտնել է rg.ru-ն `վկայակոչելով USA Today-ը։

Ըստ հաշվարկների, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն բաժին է ընկնում տարեկան 16,3 տ աղբ։ Կանադայի յուրաքանչյուր քաղաքացուն՝ 36 տոննա (2017 թ ընդհանուր առմամբ երկրում հաշվարկվել է 1,3մլրդ թափոն)։ Դրանց մեծ մասը նավթավերամշակման, մետաղների մշակման և քիմիական արդյունաբերության արդյունաբերական թափոններ են: Բուլղարիայում տարեկան մեկ շնչի հաշվով արտադրվում է 26,7 տոննա աղբ, ԱՄՆ-ում ` 26 տոննա:
Նույն ցանկում է հայտնվել նաև Ուկրաինան՝ զբաղեցնելով 9-րդ տեղը․մեկ շնչի հաշվով 10,6 տոննա թափոն 2017 թվականին, (2017 թ Ուկրաինան ընդհանուր առմամբ արտադրել է 474 մլն տոննա թափոն, որից 448 տոննան՝ վտանգավոր կարգի)։ Մևւնույն ժամանակ, եթե Կանադան նույն ժամանակահատվածում վերամշակել է աղբի 20.6 տոկոսը, ապա Ուկրաինան՝ միայն 3.2 տոկոս:

Ամենաշատ աղբ արտադրող երկրների առաջին տասնյակը հետևյալն է․

Կանադա՝ տարեկան 36տ 1 մարդու հաշվով
Բուլղարիա՝ 26,7տ
ԱՄՆ՝ 26տ
Էստոնիա՝ 23,5տ
Ֆինլանդիա՝ 16,6տ
Հայաստան՝ 16,3տ
Շվեդիա՝ 16,2տ
Լյուքսեմբուրգ՝ 11,8տ
Ուկրաինա՝ 10,6տ
Սերբիա՝ 8,9տ