Բավ է պառակտվել
22-04-2021 18:17

9 հայ Ռուսաստանի ամենահարուստ գործարարների Forbes-ի վարկանիշում

Ըստ Forbes-ի 2021թ․ վարկածի հայկական ծագմամբ 9 գործարար է ընդգրկվել Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում, ըստ 2021 թ.

«Մագնիտ» խոշորագույն մանրածախ ցանցի հիմնադիր և համասեփականատեր (մինչև 2018թ․) Սերգեյ Գալիցկին (Հարությունյանը) զբաղեցնում է 40-րդ տեղը՝ 3,5 միլիարդ դոլար կարողությամբ:

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը, ով 2020 թվականին զբաղեցնում էր 39-րդ տեղը, 2021 թվականին 46-րդն է: Նրա կարողությունը 3,3 միլիարդ դոլար է:

Առաջին անգամ ցուցակում ընդգրկվել է ֆիքսված գների խանութների Fix Price ցանցի համասեփականատեր Արտեմ Խաչատրյանն, ով միլիարդատեր դարձավ մանրածախի բաժնետոմսերի վաճառքից հետո: Նա 3,1 միլիարդ դոլար կարողությամբ 49-րդ տեղում է:

73-րդ տեղում հայազգի միլիարդատեր Անդրեյ Անդրեևն է (Օհանջանյանցը)՝ Badoo առցանց ծանոթությունների ծառայության հիմնադիրը, ում կարողությունը գնահատվում է 1,9 միլիարդ դոլար:

SKARTEL-ի հիմնադիր և սեփականատեր, ինչպես նաև Yota-ի բաժնետեր Ալբերտ Ավդոլյանը գտնվում է 115-րդ տեղում: Նրա կարողությունը 1 միլիարդ դոլար է:

Նրա հետևում է բարերար և ձեռներեց Ռուբեն Վարդանյանը: Նրա կարողությունը նույնպես գնահատվում է 1 միլիարդ դոլար:

ՌԵՍՈ-Գարանտիայի սեփականատերեր և տնօրենների խորհրդի նախագահներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները զբաղեցնում են համապատասխանաբար 141 և 142 տեղերը: Եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 850 միլիոն դոլար:

Հայազգի ռուս ձեռնարկատեր, ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, iiko, Findo և Ayb հիմնադրամի համահիմնադիր Դեյվիդ Յանը 174-րդ տեղում է: Նրա կարողությունը գնահատվում է 700 միլիոն դոլար: