Բավ է պառակտվել
16-10-2020 15:25

Վաղ առավոտից Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա (տեսանյութ)

Այսօր առավոտից Եվրոպայի մի շարք երկրներում հայ համայնքների ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունն ու դատապարտել թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիան:

Նրանք փակ են պահում միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա ճանապարհները:

Հայերը վանկարկում են «Սփյուռք-Արցախ-Հայաստան», «Արցախը Հայաստան է», «Ստո՛փ, Էրդողան, ստո՛փ, Ալիև», «Ալիև, Էրդողան, տեռորիստ» և այլն:

«Եվրոպայի հայությունն այսօր կազմակերպված երկկողմանի փակել է Եվրոպայի բոլոր ճանապարհները: Չենք պատրաստվում բացել, մինչև լրագրողները չներկայացնեն պահանջները»,- նշում են նրանք:

Արմինե Գևորգյան

Բողոքի ակցիա՝ ընդդեմ ծառահատումների. եղան միջադեպեր
Ընդդիմությունը բողոքի քայլերթով անցնում է Երևանի փողոցներով (հեռարձակում)
Երևանում երթեր ու բողոքի ակցիաներ են ընթանում (ուղիղ)
Երևանի «Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում առևտրի կենտրոնի տարածքում
Ասում եք՝ «դուխով Հայաստան», սա՞ է մեր «դուխով Հայաստանը»․ փակվում է Մարալիկի ծննդատունը