Բա՛վ է պառակտվել
03-05-2019 12:42

Հայ սակրավորները Սիրիայում ավելի քան 25 հազ քմ տարածք են ականազերծվել

 

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 2-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 290 քմ տարածք են ականազերծել: Հայտնաբերվել են հակահետևակային ականներ (ՊՄՆ-2՝ 11 հատ, ՄՕՆ-50՝ 2 հատ), հակատրասպորտային ականներ (ՏՄ- 62՝ 9 հատ, SB – 80՝ 1 հատ), ձեռքի նռնակ (Ֆ-1՝ 3 հատ), կասետային ենթառազմամթերք՝ 1 հատ, ինքնաշեն՝ 2 հատ: Մարդասիրական խմբի բժիշկները թերապևտիկ և վիրաբուժական բնույթի բուժօգնություն են ցուցաբերել հարյուրավոր քաղաքացիների: Իրականացվել են նաև կլինիկական, կենսաքիմիական և լաբորատոր հետազոտություններ: Հայ մասնագետները շարունակում են հումանիտար առաքելությունը: