Բավ է պառակտվել
29-07-2019 12:06

Աֆրիկայի ամենաբարձր գագաթին ծածանվել է հայկական դրոշը

Գլենդելի 27-ամյա բնակիչ Էնտոնի Հանիմեն բարձրացրել է հայկական եռագույնը Աֆրիկայի ամենաբարձր լեռան՝ Կիլիմանջարոյի գագաթին։

Հանիմեն սկսել է բարձրանալ լեռը հուլիսի 11-ին և գագաթին հասել 8 օր անց։ Այնտեղ նա բարձարցրել է հայկական դրոշը, որն ամբողջ ընթացքում պահել է գոտուն ամրացրած պայուսակում։
“Տեղին եմ համարել բարձրացնել հայկական դրոշը գագաթ, հաշվի առնելով, թե ինչ տեղ է զբաղեցնում այն (դրոշը) իմ սրտում: Այդպ կերպ ես կարողացա հարգանքի տուրք մատուցել իմ համայնքին, ընտանիքին, ուսուցիչներին, դպրոցին և իմ դաստիարակներին ոչ միայն իրենց ջանքերի համար ինձ որպես հպարտ հայ դաստիարակելու գործում, այլ նաև ընդհանրապես հայ երիտասարդության զարգացման գործում”, - նշել է Հանիմեն:
Նա հույս է հայտնել, որ իր գործողությունները կոգեշնչեն հայ երիտասարներին՝ ձգտել գրավել նոր բարձունքներ ինչով կհպարտանա ոչ միայն հայ համայնքը: