Բավ է պառակտվել
25-09-2017 14:29

Հայերենը կարող է դառնալ Քուրդիստանի պաշտոնական լեզուներից մեկը

Հայերենը քրդերենի, արաբերենի, ասորերենի ու էթնիկ թուրքմենների լեզվի հետ մեկտեղ հավակնում է դառնալ Քուրդիստանի պաշտոնական լեզուներից մեկը:
Իրանական Քուրդիստանի անկախության հանրաքվեն անցնում է այսօր՝ սեպտեմբերի 25-ին: Հանրաքվեի մասնակիցներին առաջարկվում է պատասխանել հարցին՝ արդյոք նրանք ցանկանու՞մ են, որպեսզի Քուրդիստանն անկախ պետություն դառնա: Հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել է 5,2 մլն մարդ: Ձայնի իրավունք ունի տարածաշրջանի՝ 18 տարին լրացած ցանկացած քաղաքացի:
Հանրաքվեի Գերագույն խորհրդի անդամները մամուլի ասուլիսի ժամանակ նշել են Բաղդադից անկախանալու պարագայում քրդական ղեկավարության նախատեսած ծրագրի մանրամասները։
Փաստաթուղթը երաշխավորում է տարածաշրջանում բնակվող բոլոր էթնոկոնֆեսիոնալ խմբերի ազգային, քաղաքական, կրոնական, մշակութային և վարչական իրավունքները:
Անկարան բազմիցս է դեմ հանդես եկել հանրաքվեի անցկացման որոշմանը, հայտարարելով, որ դա « սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգությանը»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը մատնանշել էին այն լուրջ հետևանքները, որոնց կարող է հանգեցնել Քուրդիստանի հանրաքվեն: