Սբ Պատրիկի օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը հայտնել է, որ ինքն ու կինը ներկայում բավարարված են 1 երեխայով ու մտադիր չեն մոտ ապագայում ևս մի երեխա ունենալ, հետևաբար դքսուհի Քեյթ Միդլթոնի հղիության մասին լուրերն իրական չեն:
Հիշեցնենք, որ զույգի առաջնեկը՝ արքայազն Ջորջը, լույս աշխարհ է եկել նախորդ տարվա հուլիսին։ Թագաժառանգների ցանկում 3-րդն է՝ պապից ու հորից հետո։