Բավ է պառակտվել
24-11-2016 11:15

Հնագետները Եգիպտոսում հին քաղաք են հայտնաբերել

Վերին Եգիպտոսի պատմական մարզում հնագետները եգիպտական հին քաղաք եւ դամբարանադաշտ են հայտնաբերել, որոնք, մասնագետների կարծիքով, հիմնադրվել են մ.թ.ա. 5316 թվականին: 

Հնությունների հարցերով նախարար Մահմուդ Աֆիֆին հայտնել է, որ քաղաքը հայտնաբերվել է հնագույն Աբիդոս քաղաքի Սեթա I-ի Հիշատակման տաճարից գրեթե 400 մետր հեռավորությամբ:

Աֆիֆին նշել է, որ պեղումների վայրում հնագետները խրճիթներ, կերամիկական իրեր եւ քարե գործիքներ են հայտնաբերել: Հայտնաբերվել են նաեւ 15 խոշոր դամբարաններ, որոնք, ենթադրաբար, ստեղծվել են կարեւոր անձանց համար: