Բավ է պառակտվել
21-01-2014 18:54

Ասադը Սիրիայում կատարվող իրադարձությունները համեմատում է հայոց ցեղասպանության հետ

 Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը, Ասադը Սիրիայի տարածքում տեղի ունեցող անմարդկային ջարդերի համար մեղադրել է Թուրքիային և ակնարկ արել Հայոց ցեղասպանության մասին։ 

Նա նշել է. «Ժամանակակից պատմության մեջ օսմանցիները Թուրքիայի և Սիրիայի տարածքում կոտորել են մեկուկես միլիոն հայի և կես միլիոն ուղղափառ ասորիների»,- հիշեցրել է Սիրիայի նախագահը։

 Որպես սիրիական ճգնաժամից դուրս գալու լուծում՝ նա նշել է քաղաքական ճանապարհը և երկու հիմնական քայլ առանձնացրել՝ երկխոսության հրավերն ու ահաբեկչության դեմ պայքարը։