Բավ է պառակտվել
03-02-2014 09:26

Հալեպում ավիահարվածների արդյունքում երեխաներ են զոհվել

 BBC–ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ Սիրիական ընդդիմության ակտիվիստները կառավարական զորքերին մեղադրել են Հալեպում ավիահարվածների ընթացքում 90 մարդու, այդ թվում երեխաների սպանության համար:
Լոնդոնում գործող Սիրիայում մարդու իրավունքների հարցերով կազմակերպությունը տեղեկացրել է, որ ուղղաթիռները պայթուցիկ նյութերով տակառներ են նետել քաղաքի արևելյան մասում գտնվող բնակավայրերի ուղղությամբ։ Ըստ իրավապահների տվյալների՝ Սիրիայում շաբաթ օրը զոհվել է ավելի քան 300 մարդ։
Նույն աղբյուրի տեղեկությունների համաձայն, «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» խմբավորումը հարձակվել է իսլամիստական մեկ այլ խմբավորման վրա և սպանել նրանց առաջնորդին։