Բավ է պառակտվել
25-01-2016 12:11

Ավստրալիան ցանկանում է հանրապետություն դառնալ

Ավստրալիայի նահագների մեծ մասի ղեկավարները ընդունել են հռչակագիր, որով կոչ են անում միապետությունից անցում կատարել հանրապետական կառավարման ձևի: Հռչակագրի տակ չի ստորագրել միայն Արևմտյան Ավստրալիա նահանգի վարչապետ Քոլին Բառնեթի ստորագրությունը, ով ևս գտնում է, որ Ավստրալիան պետք է դառնա հանրպետություն, սակայն, կարծում է, որ դրա ժամանակը դեռ չի եկել: Երկրի կառավարման ձևը փոխելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Հանրապետական շարժում»-ը: Շարժման առաջնոդ Փիթեր Ֆիցսիմոնսը այսօր հայտարարել է, թե Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերբուլն ու ընդդիմության առաջնորդ Բիլ Շորթենը ևս պաշտպանում են բրիտանական միապետության գերիշխանությունից հրաժարվելու գաղափարը: Ներկայումս Ավստրալիայի գերագույն ղեկավարը պաշտոնապես համարվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որի ներկայացուցիչը նրա կողմից նշանակված գեներալ-նահանգապետն է: Եթե Ավստրալիան հռչակվի հանրապետություն, բրիտանական թագուհին կդադարի Ավստրալիայի գերագույն ղեկավարը լինելուց: Ամեն դեպքում, նրա իշխանությունը ներկայումս էլ ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում, սակայն դե յուրե նա լայն լիազորություններ ունի: