բավ է պառակտվել
26-10-2020 17:41

Ավստրիական ընկերությունը դադարեցրել է Bayraktar ԱԹՍ-ներում օգտագործվող շարժիչների մատակարարումը Թուրքյաին

Ավստրիական Rotax ընկերությունը դադարեցրել է թուրքական Bayraktar TB2 ռազմական ԱԹՍ-ների վրա օգտագործվող շարժիչների մատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է գերմանական STANDARD-ը՝ վկայակոչելով Rotax ընկերության մամուլի խոսնակին։

«Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են թիրախավորված սպանությունների նպատակով ոչ միայն Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և նրա դաշնակից սիրիական աշխարհազորայինների դեմ պայքարում, այլև Ղարաբաղյան հակամարտությունում»,- նշում է լրատվամիջոցը:

STANDARD-ը տեղեկացնում է, որ մինչ այս Rotax ընկերությունը պատասխանատվություն չի զգացել իր շարժիչների օգտագործման նպատակի համար, քանի որ դրանք ի սկզբանե արտադրված են եղել թեթև և գերթեթև ինքնաթիռների համար, և գնորդին վաճառվել են նաև միջազգային գործակալությունների միջոցով: Մասնավորապես, Թուրքիային այդ շարժիչները մատակարարվում էին Իտալիայից։

Ինչպես մեկնաբանել է ընկերության մամուլի խոսնակը, ավստրիական ընկերությունն այսպիսով հետևում է իր մայր ընկերության՝ կանադական Bombardier Recreational Products-ի (BRP) հրահանգներին, որը նույնպես դադարեցրել է օդանավերի շարժիչների առաքումը «անհասկանալի օգտագործման երկրներ»։ Թե´ Կանադայում, թե´ Ավստրիայում բողոքի ցույցեր տեղի ունեցան, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կանադական և ավստրիական արտադրության այս շարժիչները օգտագործվում են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը կիրառում է Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պայքարում։

Կոչ ենք անում դադարեցնել զենքի մատակարարումը հանցավոր եռյակ դաշինքին. ԱՀ ԱԳՆ
Ավստրիայի խորհրդարանն ընդունել է ղարաբաղյան հակամարտության Թուրքիայի միջամտությունը դատապարտող բանաձև
Թուրքիան հստակեցրել է Ադրբեջանում իր զինվորականների մնալու ժամկետները
Բաքու-Նախիջևան երկաթուղով ուղևորափոխադրումներ սկսելու ծրագրերը
Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու բանաձևը