Բավ է պառակտվել
22-10-2020 14:47

Ադրբեջանը կրակ է բացել իրանցի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ (տեսանյութ)

«Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի անվտանգության և քաղաքականության հարցերով նահանգապետի տեղակալ Ալիյար Ռաստգուն հայտարարել է, որ ԼՂ հակամարտության գոտուց 71 հրթիռ է ընկել Խոդաֆարինի շրջանում, գրում է Iran Press-ը։

«Հրթիռներն ընկել են Խոդաֆարին շրջանի մի քանի գյուղերում, բարեբախտաբար, զոհեր չկան», - հայտնել է Ալիյար Ռաստգուն։ Նա նաև հայտարարել է, որ «Իրանի սահմանային ուժերը ձեռնարկել են իրավական միջոցառումներ, և Լեռնային Ղարաբաղի պատերազմում ներգրավված կողմերը խստորեն նախազգուշացվել են»:

Իսկ իրանական Azariha-ի Telegram ալիքը ցույց է տվել Իրանի սահմանի երկայնքով ադրբեջանական զորքերի գործողությունների պատճառով Իսլամական հանրապետության սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տների ավերումը, հայտնում է Infoteka24-ը:

«Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայելու փոխարեն Բաքվի ուժերը տեղակայվել են արևելք-արևմուտք ուղղությամբ:

Մյուս կողմից, ադրբեջանցիներն անօդաչու թռչող սարքեր են ուղարկում Իրան և Իրանի սահմանին տեղակայել է թաքֆիրիստներ (ահաբեկիչներ՝ խմբ.):

Ժամանակը չէ՞, որ իրանական բանակը հայտարարի Լեռնային Ղարաբաղի խորքում բուֆերային գոտու մասին», - գրում է Telegram ալիքը: