Բավ է պառակտվել
25-07-2019 11:14

Ադրբեջանական կործանիչը աղետի է ենթարկվել և ընկել Կասպից ծովը

Ադրբեջանական ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 օդանավն ընկել է Կասպից ծովը, փրկարարները փնտրում են օդաչուին։ Այս մասի ասվել է հանրապետության ՊՆ հաղորդակցությունում։

Աղետը տեղի է ունեցել հուլիսի 24-ի երեկոյան։ Կործանիչը ուսումնավարժական թռիչք է իրականացնելիս եղել գիշերային ժամանակ։ Օդանավի հետ կապը հանկարծակի կորել է, և այն անհետացել է ռադարներից: Կործանիչն ընկել է ծովը։ Օդաչուին դեռևս չի հաջողվել հայտնաբերել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել է միջադեպի հետաքննությունը։

ՄիԳ-29-ը Ադրբեջանի ռազմաօդային ուժերում օգտագործվող հիմնական կործանիչներից է։ Այս ռազմաճակատային կործանիչը նախագծվել է 1970-ականներին ԽՍՀՄ-ում։ Նրա գործողության շառավիղը 500-ից 800 կմ է։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանն ունի 15 նման ինքնաթիռ։ 2008 թ.-ին դրանցից մեկը կործանվել է նմանատիպ պայմաններում՝ ընկել է Կասպից ծովը Զեյնվալաբդին Թագիևի անվան գյուղից ոչ հեռու:

Հուլիսի սկզբին հանրապետության զորամասերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երկու զինծառայող։ Զինվորնեից մեկը վայր է գցել տանկի ականն, ինչից հետո այն պայթել է։