Բավ է պառակտվել
18-10-2016 12:29

Լեռնային Ղարաբաղը կարող է լինել ինքնավար հանրապետություն․ Ալիև

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում հնարավոր է, այն կարող է ինքնավար հանրապետություն դառնալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում:

«Խելամիտ փոխզիջումը հնարավոր է. Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, նրանց կենսագործունեության, ինքնավարության ապահովում, Ադրբեջանի կողմից տարբեր ներդրումային նախագծերի իրականացում: Եվ երկու ժողովուրդների միջև խաղաղ փոխգործակցություն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի սահմաններից դուրս տարածքների ազատագրման պայմանով. ահա այսպես ենք մենք տեսնում հակամարտության կարգավորումը»,- ասել է նա:

Ընդ որում՝ նա նշել է, որ «Ադրբեջանը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախության տրամադրմանը»:

«Բայց կարող է լինել փոխզիջում տեղական ինքնավարության, Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցերի շուրջ, ապագայում, եթե մենք պայմանավորվենք, դա կարող է լինել ինքնավար հանրապետություն»,- հավելել է Ադրբեջանի նախագահը: