Բավ է պառակտվել
05-07-2018 08:21

Բաքվի խորհրդանիշը լուսավորվել է հայկական դրոշի գույներով

Բաքվում նախօրեին զվարճալի միջադեպ է գրանցվել։

Բաքվի ամենակենտրոնում գտնվող հայտնի ճարտարապետական համալիրը` Flame Towers–ը, երեկ երեկոյան լուսավորվել է հայկական եռագույնի գույներով։
Այդ շենքերի լուսանկարներն անմիջապես տարածվեցին համացանցում ու բուռն իրարանցում առաջացրեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։

Ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել սխալ. քաղաքային իշխանությունները ցանկանում էին այդ շենքերի վրա պատկերել Կոլումբիայի դրոշը (նախօրեին Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Կոլումբիայի հավաքականը հանդիպել է Անգլիայի հավաքականին), որն իր գույներով նման է Հայաստանի դրոշին։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցիները շփոթում են Հայաստանի ու Կոլումբիայի դրոշները։ Այսպես, համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականներն այրում Կոլումբիայի դրոշը։